«Իմ ծննդյան օրը չեմ սիրում, երևի նրանից է, որ մեծանում եմ». Մարջան Ավետիսյան

«Կանանց տոները սիրում եմ: Իմ ծննդյան օրը չեմ սիրում, երևի նրանից է, որ մեծանում եմ: Ծնունդս հուլիսի 9-ին է: Մյուս տոներն, անշուշտ սիրում եմ, ինչպես նաև սիրում եմ նվերներ ստանալ ու նվիրել: Ուզում եմ, որ որևէ քամի, փոթորիկ ու աշխարհաքաղաքական կամ հայկական քաղաքական դաշտ չցնցի հայ կնոջ էությունը, չփոխի ձեր պատկանելիությունը կին մնալու, կարմիր գծեր ունենալու և հիշելու, որ ձեզնից շատ բան է կախված»,- «ABC ինտերվյու»-ի շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը:

Ավելի վաղ անդրադարձել էինք նաև ամուսնու հետ նրա հարաբերություններին: Դերասանուհին նշել էր, որ իրենց հանդիպումը ճակատագրական էր:

«Միասին շատ մեծ դժվարություններ ենք անցել ու դեռ պիտի անցնենք»,- նշել էր նա: Գրում է Tert.am-ը: