«Ես ու ամուսինս տարբեր միջավայրում ենք մեծացել, դա ինչ-որ խնդիր առաջացրել է, բայց մեր մտածողությունները նման էին: Շատ երկար տարիներ ե՛ս էլ, նա՛ էլ միայնակ էինք ապրել, զույգ դառնալու ցանկությունը մեծ էր ու այդպես պիտի լիներ:
Ես մտածում եմ, որ մեր հանդիպումը ճակատագրական էր, միասին շատ մեծ դժվարություններ ենք անցել ու դեռ պիտի անցնենք»,- «ABC ինտերվյու»-ի շրջանակներում՝ խոսելով ամուսնու հետ հարաբերությունների մասին, ասել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը: Գրում է Tert.am-ը:
Դերասանուհին նշել է, որ ինքն իր տեսակով այնպիսի մարդ է, որ տեսակետն ասում և երբեմն պնդում է, որը ինչ-որ չափով հարաբերություններում խանգարում է:
«Բայց նա դոմինանտ է մեր հարաբերություններում: Ես, եթե անգամ խիստ գիտեմ, որ այդ պահին ճշմարիտ եմ, շատ հաճախ զիջում եմ: Կարծում եմ, դա կարևոր է տղամարդու համար:
Նա միշտ չէ, որ կիսում է իմ քաղաքական հայացքները, բայց միևնույն ժամանակ չի բռնանում, ասելով՝ դե քեզ պե՞տք է: Երբեք չի ասել այդպիսի բան:
Նա երկար չի ապրել Հայաստանում, մենք այստեղ միասին ապրել ենք 2 ու կես տարի, հետո տեղափոխվեցինք Գերմանիա, հետո՝ ԱՄՆ:
Մի բանում նրան նախանձում եմ, նա ամեն երկրում կարողանում է գտնել ապրելու իմաստ ու կարողություն, մի բան, որ ես չեմ կարողանում: Դրանով ենք տարբեր»,- պատմել է Մարջան Ավետիսյանը: