Հոլիվուդյան դերասանուհին նոր դեր է ստացել: Մարգո Ռոբին կխաղա տղամարդկանց ամսագրի սկանդալային մոդելի դերը։ Հայտնում է FastNews.am-ը:
Աննա Նիկոլ Սմիթի կյանքի մասին ֆիլմը ստեղծել են նրա մտերիմ ընկերները՝ մոդելավորող Փոլ Ատեուն և հեռուստատեսային պրոդյուսեր Պատրիկ Սիմփսոնը։ Ֆիլմում գլխավոր դերում հանդես կգա 34-ամյա Մարգոն, իսկ մնացած դերասանական կազմն անհայտ է դեռ:
«Մենք նայում ենք Մարգոյին, և վստահ եմ, որ նա մեր Աննա Նիկոլն է: Բարբիի ֆիլմը տեսնելուց հետո ես տեսա Մարգոյին ցուցադրության ժամանակ և ասացի նրան. «Մեր Աննան է»: Նա այնքան լավ էր պատկերում Բարբիին, և Փոլը միշտ ծաղրում էր Աննային իրական բարբի լինելու մասին: Այսպիսով, ո՞վ ավելի լավ է խաղալ նրան, քան Մարգոն»,- անկեղծացել է Պատրիկը:
Փոլը վստահեցրել է, որ Ռոբիի հետ հանդիպման պահին զգացել է ինչ-որ հատուկ կախարդանք, և անմիջապես հասկացել է, որ այս դերը պետք է նրանը լինի: Կենսագրական ֆիլմում կներկայացվեն մոդելի կյանքի ամենակարևոր պահերը: Սցենարն արդեն գրված է, և ներկայումս բանակցություններ են ընթանում ստուդիաների և գործակալների հետ։
Աննա Նիկոլ Սմիթը 26 տարեկանում ամուսնացել է 89-ամյա նավթային մագնատ Ջ.Հովարդ Մարշալի հետ: Նա պնդել է, որ սիրահարվել է տղամարդուն, ոչ թե նրա փողերին:
Մագնատի մահից հետո դատավարություն սկսվեց՝ Մարշալն իր կտակի մեջ չէր ներառել իր երիտասարդ այրուն։ Աննան մահացավ 39 տարեկանում՝ 2007 թվականին գերդոզավորումից: Մեկ տարի առաջ նույն պատճառով մահացավ նրա 20-ամյա որդին։