Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը 90-ականների ամենանշանավոր զույգերից են։ Եվ եթե սա դերասանի առաջին ամուսնությունն էր, ապա Դեմին արդեն ամուսնացած էր, թեև քչերը գիտեն այդ մասին։ Հայտնում է FastNews.am-ը:
Դեմին ընդամենը 18 տարեկան էր, երբ 1981 թվականին ամուսնացավ երաժիշտ Ֆրեդի Մուրի հետ։ Նրանք ծանոթացել էին դրանից երկու տարի առաջ գիշերային ակումբում, և Ֆրեդին, որն այդ ժամանակ 29 տարեկան էր, ամուսնացած էր: Բայց այս հանգամանքը չէր խանգարել նրա սիրավեպին 16-ամյա Դեմիի հետ։ Գրեթե անմիջապես սիրահարները սկսեցին միասին ապրել, և շուտով Ֆրեդին դիմեց ամուսնալուծության և առաջարկություն արեց իր նոր սիրելիին:
Ֆրեդին ու Դեմին անբաժան էին։ Նրանք նույնիսկ միասին աշխատելու հնարավորություն ունեցան։ Ֆրեդին գրել է երաժշտությունը և նաև փոքր դեր է ունեցել 1982 թվականին նկարահանված «Մակաբույծ» սարսափ ֆիլմում, որը Դեմիի էկրանային դեբյուտը նշանավորեց որպես գլխավոր կանացի դեր։
Սակայն 1984 թվականի սեպտեմբերին Դեմի Մուրն ամուսնալուծության հայց ներկայացրեց։ Ավելի ուշ Ֆրեդին նրա մասին ասել է. «Ես երբեք չեմ հանդիպել մի կնոջ, որը սիրվելու ավելի մոլեգին կարիք ունենա»: Սակայն տարիներ անց Դեմին խոստովանեց, որ դավաճանել է նրան հարսանիքի նախօրեին։
Տխուր զուգադիպությամբ դերասանուհու առաջին ամուսինը նույնպես տառապում էր հիշողության կորստից ծերության տարիներին: Առողջության կտրուկ անկումից հետո Ֆրեդի Մուրն ապրել է Լոս Անջելեսի ծերանոցում մինչև իր մահը՝ 2022 թվականի օգոստոսի 25-ը:
