Դոնաթելլա Վերսաչեն լքում է Versace-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում է WWD-ն։
Դիզայների տեղը կզբաղեցնի Դարիո Վիտալեն, ով նախկինում աշխատել է Miu Miu-ում։ Նա պաշտոնը կստանձնի ապրիլի 1-ից։ Նշվում է, որ ապրանքանիշի դեսպանը կդառնա հենց ինքը՝ դիզայները։ «Բրենդի գլխավոր դեսպանի իմ նոր պաշտոնում ես կմնամ Versace-ի ամենակրքոտ պաշտպանը։ Versace-ն իմ ԴՆԹ-ում է և միշտ իմ սրտում»,- գրել է Դոնաթելան Ինստագրամ սոցցանցում։
«Իմ կյանքի մեծագույն պատիվն էր շարունակել եղբորս՝ Ջանիի ժառանգությունը: Նա իսկական հանճար էր, և ես հուսով եմ, որ ես ժառանգել եմ նրա ոգու և համառության մի մասը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Դոնաթելա Վերսաչեն վերջին 28 տարիներին եղել է Versace-ի կրեատիվ տնօրենը։ 1997 թվականին նրա եղբոր՝ Ջանի Վերսաչեի սպանությունից հետո։ Նրան գնդակահարել են Մայամիում սեփական տան աստիճաններին։