Քիմ Քարդաշյանը հաճախ է կարմրում իր նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի արարքների համար, սակայն եղել է ժամանակ, երբ նա հետևել է նրա խորհուրդներին։ Իսկ նրանցից մեկն օգնել է աստղին փրկել թանկարժեք զարդերը։
Keeping Up With the Kardashians-ի մի դրվագում 44-ամյա Քիմը հայտնել է, որ Քանյեն իրեն երկու նշանադրության մատանի է նվիրել։ Քարդաշյանն առաջինը ստացել է 2013 թվականին, իսկ երկրորդը՝ ավելի տպավորիչ ադամանդով, երեք տարի անց։
Մի օր Քիմը կրել է երկու մատանիները՝ պատրաստվելով կարևոր իրադարձության։ Քանյեն չի գնահատել իր այն ժամանակվա կնոջ ընտրությունը և իր դժգոհությունը բացատրել է մոդայիկ նկատառումներից հեռու լինելով։ «Քանյեն դա տեսավ և ասաց. «Երբեք մի կրիր երկու մատանիները միաժամանակ։ Դուուզու՞մ ես, որ քեզ թալանվեն»,- հիշել է հեռուստաասղը:
2016 թվականին աստղը մեկնել է Փարիզ և Քանյեի տված առաջին մատանին իր հետ չի վերցրել։ Եվ դա ճիշտ որոշում էր, քանի որ կոտրել էին նրա հյուրանոցի սենյակը և գողացել նրա զարդերը։ Բայց դա առաջին նշանադրության մատանին է եղել, որը առանձնահատուկ թանկ էր աստղի համար, անկեղծացել է Քիմը։