Սելենա Գոմեսը 12 դոլարով վաճառել է Բենի Բլանկոյի նվիրած ադամանդե մատանին

Սելենա Գոմեսը որոշել է բաժանվել իր նշանած Բենի Բլանկոյի նվերից։ Իր նոր ալբոմի թողարկումը նշելու համար նա «12 իսկապես հազվագյուտ իրեր» անվանմամբ վաճառք է անցկացրել։

Լոտերից մեկը «B» տառով մատանի էր՝ պատրաստված ադամանդից։ 2023 թվականին Սելենան հրապարակեց լուսանկար՝ հաստատելով իր սիրավեպը Բենիի հետ։ Սև ու սպիտակ լուսանկարում երկրպագուներն առաջին անգամ տեսան խորհրդանշական զարդը։ Դրանից հետո Սելենան այն կրում էր մի ամբողջ տարի, մինչև այն փոխարինեց նշանադրության մատանիով։

«Իմ վաճառքի առաջին օրը, որով սկսվում է I Said I Love You First-ի թողարկման հետհաշվարկը, տեղին թվաց ընտրել մի բան, որը խորհրդանշում է մեր հարաբերությունների սկիզբը: Սա հենց այն մատանին է, որը ես տեղադրել եմ Stories-ում 2023 թվականի դեկտեմբերին»,- գրել է աստղը։

Ի դեպ, երգչուհին իր երկրպագուներին հայտնել է, որ մատանին վաճառել է ընդամենը 12 դոլարով, մինչդեռ բացառիկ զարդի արժեքը ոսկերիչները գնահատում են $3250։ Իհարկե, մատանին անմիջապես գնվել է, սակայն երջանիկ հաղթողի անունը մնում է անհայտ։