Չարլզ III թագավորը ափսոսում է արքայազն Հարրիի վատ դաստիարակության համար։ Նա վստահ է, որ բավականաչափ խիստ չի եղել կրտսեր որդու նկատմամբ, ինչն ի վերջո հանգեցրել է վատ հետևանքների ապագայում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Թագավորական փորձագետ և կենսագիր Ինգրիդ Սյուարդը գիրք է թողարկել թագավորական ընտանիքի անդամների մասին, որտեղ նա մանրամասնում է արքայազն Հարրիի հետ միապետի հարաբերությունները։
«Նա (Չարլզ III – Խմբ.) շարունակեց Դիանայի ազատ ոճը երեխաների դաստիարակության հարցում: Արքայադուստրը թույլ էր տալիս նրանց քիչ թե շատ անել այն, ինչ ցանկանում էին, այս մոդելն այն ժամանակ շատ նորաձև էր։ Երեխաներին ուղղակի թույլ են տվել անել իրենց գործը։ Կարծում եմ, որ Չարլզ III-ը, հավանաբար, զղջում է, որ ավելի խիստ չի եղել, քանի որ դա կարող էր սովորեցնել նրանց չանցնել սահմանները»,- ասել է նա:
Ի դեպ, ինքը՝ արքայազնը, բազմիցս ընդգծել է, որ պալատում իր մանկությունը կապված է բազմաթիվ հոգեբանական տրավմաների հետ, որոնք առաջացել են հոր՝ իր կյանքին չմասնակցելու պատճառով։ Ինգրիդը, ով ավելի քան 40 տարի է անցկացրել՝ ուսումնասիրելով թագավորական ընտանիքը, կարծում է, որ Սասեքսի դուքսի խնդիրները կապված են նրա նուրբ դաստիարակության հետ, այլ ոչ թե հայրիկի բացակայության:
«Եթե Չարլզը Հարիի և ինչ որ չափով Ուիլյամի նկատմամբ ավելի կոշտ լիներ իրենց ձևավորման տարիներին, նրանք կարող էին նրան այդքան անհանգստություն չպատճառել»,- գրել է լրագրողը «Իմ մայրը և ես» գրքում: