Դիսնեյը նոր անակնկալ ունի երկրպագուների համար, իսկ ավելի կոնկրետ՝ «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի սիրահարների համար։ Գրում է Armlur.am-ը:
Մայիսի 23-ից մեծ էկրաններ է բարձրանում «Լիլո և Սթիչ» նոր մուլտֆիլմը։
Դիսնեյը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի կարճ թիզերը և կից գրել․ «Օհանա նշանակում է ընտանիք։ Ընտանիք նշանակում է չմնալ դուրս դրանից և մոռացվել»։
Նշենք, որ մուլտֆիլմը թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի կողմից սիրելի է, իսկ մուլտֆիլմը թողարկվել է 2002 թվականին, որն էլ Ուոլթ Դիսնեյ ստուդիայի 42-րդ լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմն է։
Հավելենք նաև, որ մուլտֆիլմը պատմում է այլմոլորակային Սթիչ արարածի Երկրի վրա հայտնվելու և նրա արկածների մասին, ով մեծամասշտաբ ավերողից վերածվում է քնքուշ և նուրբ արարածի՝ ցանկանալով սիրել և սիրված լինել։