Արամ Մանուկյանի ֆիմը ցուցադրվել է Վատիկանում և արժանացավ մրցանակի

Մարտի 14-ին, Կաթոլիկ եկեցեղու հոբելյանին ընդառաջ, Վատիկանի Սիքստինյան սրահում անցկացվող «Բաց խոսքեր» միջոցառման ժամանակ, առաջին անգամ ցուցադրվել է հայ կինոբեմադրիչի ֆիլմը։ Orer.eu-ի հաղորդմամբ, Արամ Մանուկյանի «Սիգմա» («Sigma») կարճամետրաժ ֆիլմը ոչ միայն պաշտոնապես ընտրվել է հազարավոր ֆիլմերից այդ երեկոյի համար, այլև արժանացել մրցանակի։ Մրցանակը հանձնել է Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս, արխիվագետ և գրադարանավար Մոնսինյոր Անջելո Վինչենցո Զանին։ «Սիգման» հայկական առաջին ֆիլմն է, որ ցուցադրվել է Վատիկանում։

Վատիկանի պաշտոնական լրատվական կայքի հաղորդմամբ՝ «հայ ռեժիսոր Արամ Մանուկյանի «ՍԻԳՄԱ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը ոգեշնչող էր, լավ գեղագիտական ​​ուժ և էթիկական լարվածություն ունեցող ստեղծագործություն էր, որը կարող է խոսել պատերազմի ժամանակ մարմնի, բայց նաև ծեսի մասին՝ ավետարանական հղումներով հացերի և ձկների դրվագներով»:

«Ինձ համար սա բացառիկ պատիվ է՝ դառնալ Վատիկանի կողմից մրցանակ ստացած առաջին հայ ռեժիսորը»,- ՕՐԵՐ-ի հետ զրույցում ասել է Արամ Մանուկյանը։

Աղբյուր` Panorama.am