Հաղորդավար, դերասանուհի Ինգրիտ Կոկչյանը ծովափնյա գրավիչ տեսանյութով է հայտնել 41 տարեկան դառնալու մասին:
«Սարսափ»,- կեսկատակ գրել է նա ու ցույց տվել սլացիկ կազմվածքը: Գրում է BRAVO.am-ը:
Ընկերներն ու հետևորդները շնորհավորել են նրան եւ նշել, որ այդ տարիքում ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Տարեդարձի առիթով հրապարակում անելուց հետո Կոկչյանը նշել է, որ ընդամենը մեկ օրով է ներբեռնել սոցցանցերի հավելվածները, որպեսզի շնորհակալություն հայտնի շնորհավորանքների և համբույրների համար. «Կրկին ջնջում եմ, խնդրում եմ՝ մի նեղացեք, երկրի քաղաքական ցավալի վիճակից ելնելով՝ չեմ կարողանում: Կարծես համակերպման փուլն էլ անցա, բայց միևնույն է՝ չի ստացվում: Ուստի՝ ջնջում եմ»: