ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային և նրա կնոջը՝ Ագաթա Կոռնհոյզեր Դուդային:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 54-ամյա առաջին տիկինը, որը նախկինում մոդել է եղել, ներկայացել է իրեն բնորոշ ոճային և էլեգենատ տեսքով: Նա կրել է բաց վարդագույն տաբատ, բաճկոն, սպիտակ վերնաշապիկ և բարձրակրունկներ՝ ընդգծելով կանացիությունը:
«Հիանալի է, որ նրանք կրկին այստեղ են։ Ես անհամբեր սպասում եմ տիկին Դուդայի հետ երեխաների մասին խոսելուն, թե ինչ խնդիրների են նրանք բախվում մեր երկրում, Լեհաստանում»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը։
Երեխաների բարեկեցությունը Մելանյա Թրամփի Be Best արշավի անկյունաքարն է:
«Ես միշտ ասում եմ՝ սիրիր քեզ ավելի շատ, քան թմրանյութեր»,- ասել է տիկին Թրամփը՝ մանրամասնելով, թե ինչպես է Be Best նախաձեռնությունը «աշխատում ընտանիքների և երիտասարդության հետ՝ հաղթահարելու ափիոնային կախվածության խնդիրը»:










