Ես սովոր եմ, երբ հայացքիս տակ մարդիկ կամ շնչահեղձ են լինում, կամ գլուխները խոնարհում. Wing

Բլոգեր, դերասանուհի Մարիաննա Քոքչյանը՝ Wing-ը, Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել:

«Ես քայլում եմ ու կրունկներիս ձայնը լսվում ա հիշեցնելով, որ ես ստեղ եմ։ Ոչ մի բառ ավելորդ չի, ոչ մի ժեստ։ Ես սովոր եմ, երբ հայացքիս տակ մարդիկ կամ շնչահեղձ են լինում, կամ գլուխները խոնարհում։ Ոմանք երկրպագում են, մյուսները՝ ատում։ Բայց անտարբեր երբեք չեն մնում:

Ես վաղուց գիտեմ, թե ինչ ա նշանակում լինել ուժեղ, գեղեցիկ և վտանգավոր միաժամանակ։ Էդ սուր հաճույք ա, որը թույլերին վախեցնում ա, իսկ համարձակներին ստիպում կորցնել գլուխը։ Ես չեմ ձգտում դուր գալ բոլորին, ես չեմ խաղում էն կանոններով, որ ուրիշներն են սահմանել։ Ես ինքս եմ սահմանը, ես ինքս եմ իմ օրենքը:

Եվ եթե մի օր ես անհետանամ, ինձ կփնտրեն ոչ թե անունով, այլ էն զգացողությամբ, որ թողել եմ իրենց ներսում ու կամ կատեն, կամ էլ ուժգին կսիրեն, բայց կարևոր ա, որ անտարբեր չեն մնա»,- գրել է Մաշը: