Դերասանուհի Եվա Բաղդասարյանն իր էջում կիսվել է Ինստագրամում թրենդ դարձած նոր ռիլով, որտեղ ներկայացրել է փաստեր իր մասին:
«Ես արդեն 30 տարեկան եմ և չեմ ամաչում խոստովանել, որ.
1.Կարող եմ դառնալ անկառավարելի, երբ բարկանում եմ։
2.Մարդկանց անունները շուտ եմ մոռանում և ընդհանրապես մոռացկոտ եմ։
3.Հաճախ կարող եմ թափթփել իրերս։
4.Սիրում եմ ուտել մատներով։
5.Կարող եմ մարդու երեսին ասել այն, ինչ մտածում եմ։
6.Չեմ սիրում ծաղիկներ։
7.Սկսել եմ քիչ շփվել մարդկանց հետ։
8.ԱՄՆ-ի մշտական բնակիչ եմ, բայց ցանկություն չունեմ ապրել այնտեղ (այո, ես գոյություն ունեմ):
9.Դեռ չեմ պատկերացնում ինձ երեխա պահելուց, որ լաց լինի, մտածում եմ կարող եմ հետը հավասար լաց լինել։
10.Այնքան զբաղված եմ, որ կարող է հաղորդագրություններին չպատասխանեմ»,- գրել է դերասանուհին։