Մեգան Մարքլը երեխաների հետ նոր լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը հայտնվել է Սասեքսի դքսուհու Instagram-ում։
«Ամեն օրը սիրո պատմություն է»,- մակագրել է 43-ամյա Մեգանը լուսանկարը, որում երևում է, որ նա մի ձեռքով գրկել է իր երեք տարեկան դստերը՝ Լիլիբեթին, իսկ մյուսով գրկել է հինգ տարեկան որդուն՝ Արչիին։ Դատելով այգում արված լուսանկարից՝ ընտանիքը բերքահավաք է արել։ Միևնույն ժամանակ և՛ մայրը, և՛ դուստրը աշխատանքի են գնացել ծղոտե գլխարկներով։ Ինչպես միշտ, Մեգանը ցույց չի տվել երեխաների դեմքերը։
Հոլիվուդյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլը և բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Հարին ամուսնացել են 2018 թվականին։ Սա նրա երկրորդ ամուսնությունն է եղել: Մարքլը նախկինում երեք տարի ամուսնացած է եղել պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնի հետ:
