Ինչու Արսեն Գրիգորյանը չնկարահանվեց «Անորայում»

Արսեն Գրիգորյանը հյուրընկալվել է Էլեն Աղաջանյանին։ Դերասան, երգիչ, հաղորդավարը պատմել է՝ ինչու չի նկարահանվել Շոն Բեյքերի օսկարակիր «Անորայում»։ Նաև հիշեցրել է, որ դեռ 2015-ին բախտ է ունեցել աշխատելու ամերիկացի ռիսորի հետ։ Գրում է FastNews.am-ը:

«2015 թվականին Շոն Բեյքերը նկարանահնեց «Tangerine» ֆիլմը։ Այդտեղ նկարահանվեցինք ես, Կարեն Կարագուլյանը, Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը և Ալլա Թումանյանը։ Շոնը սիրում է Կարեն Կարագուլյանին։ Նրա շնորհիվ ես հայտնվեցի այդ ֆիլմում։ Այդ ժամանակ Նյու Յորքում դերասանական կուրսերի էի։ Փողոցում քայլում էի և ինքս ինձ հետ խոսում։ Հասկացա, որ ուզում եմ նկարահանվել art house independent ֆիլմում։ Երեկոյան ինձ զանգահարեց օպերատոր Մկո Մալխասյանն ու ասաց, որ ուզում էր ծանոթացնել Կարեն Կարագուլյանի հետ, բայց Կարենն ինքն է զանգել ու հայ դերասանի փնտրել։ Հանդիպեցինք Կարենի հետ։ Ասաց՝ Շոնը ֆիլմ է նկարահանում, հայ դերասան է փնտրում։ Կարենն ինձ ներկայացրեց Շոնին, շատ լավ ժամանակ անցկացրինք և Շոնն ինձ հաստատեց այդ ֆիլմում։ Բայց այլ հայ դերասաններ էլ էին հարկավոր։ Այդ շրջանում Լուիզա Ներսիսյանը ևս ԱՄՆ-ում էր։ Կարենը Շոնին ցուցադրեց Լուիզայի նկարները, Շոնը նրան ևս հավանեց։ Ապա առաջարկեցինք Ալլա Թումանյանին։ «Tangerine» ֆիլմի պրեմիերային տիկին Թումանյանն ասաց՝ հետաքրքիր է, այսքան տարի այստեղ էի, դու պիտի գայիր, որ ես ամերիկյան ֆիլմում նկարահանվեի։ 

Արդեն 10 տարի գիտեմ Շոնին։ Շատ ուրախ եմ, որ նա անձամբ 4 «Օսկար» վերցրեց, «Անորան»՝ 5։ Ճիշտ է այն տեղեկությունը, որ «Անորայում» Վաչեի կերպարում ի սկզբանե ես պետք է լինեի։ 2021 թվականին Շոնը զանգեց ինձ ու ասաց, որ ինձ համար նոր կերպար ունի։ Հիշում եմ՝ որքան էի ուրախացել, որ նորից պիտի Շոնի հետ աշխատեմ։ 2022-ին ուղարկեց սցենարը։ Շատ հավանեցի, հետ զանգեցի, ասացի՝ Շոն, շատ լավն է, գնում ենք «Օսկարի»։ 1 տարի միասին աշատեցինք։ Ռուս դերասաններին ռուսերեն-անգլերեն, անգլերեն-ռուսերեն թարգմանությունները ես ու Կարենն ենք արել։ Բայց չկարողացա աշխատանքային վիզա ստանալ, հետևաբար չմեկնեցի ու չնկարահանվեցի ֆիլմում»,- պատմել է Արսենը։