«Շնորհակալ եմ, որ ստիպեցիք ինձ զգալ ինչպես տանը». Պարգը Ամստերդամում է

«Եվրատեսի» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Պարգը Ամստերդամից հրապարակում է արել: Նա ինստագրամյան իր էջում բեքսթեյջ լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել:

«Ամստերդամն ինձ տվեց շատ դրական էմոցիաներ:

Ես հանդիպեցի գեղեցիկ մարդկանց, ովքեր դարձան ամբողջ կյանքի ընկերներ:

Կանգնելով այդ բեմում, տեսնելով ձեր դեմքերը, լսելով, թե ինչպես եք երգում ինձ հետ SURVIVOR-ը, և զգալով ձեր ջերմությունը, այս զգացումը ես կհիշեմ ընդմիշտ:

Շնորհակալ եմ այն սիրո համար, որ տվեցիք ինձ:

Խոստանում եմ, որ կվերադարձնեմ այն ​​տասնապատիկ ավելի մեծ: Շնորհակալ եմ, որ ստիպեցիq ինձ զգալ ինչպես տանը, անկախ նրանից, թե որքան ճանապարհ եմ անցել: Ամստերդամը միշտ կմնա իր սրտում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգը համերգին ներկայանալու է լրիվ այլ բեմադրությամբ: 

«Շատ ինտենսիվ պատրաստվում ենք, հիմա բեմադրության վրա ենք աշխատում, ուզում ենք, որ մաքսիմալ էֆեկտներով հագեցած ելույթ լինի: Համարյա ամեն օր գնում եմ մարզասրահ ու վոկալի դասերի»,- խոսելով «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական ընթացքի մասին՝ նշել էր երգիչը: