Վերջերս Բենն առաջին անգամ խոսեց Ջենիֆեր Լոպեսից բաժանվելու մասին։ Նա խոստովանեց, որ դեռևս չափազանց ամաչում է այս ամուսնության համար։ Գրում է FastNews.am-ը:
Բենն ու Ջենիֆերը բաժանվել են անցյալ ամառ։ Փոփ դիվայի նախկին սիրելին հրաժարվում է մեկնաբանել իրենց հարաբերությունները, սակայն ինքը՝ Ջեյ Լոն, ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս ակնարկել, թե ինչ է տեղի ունեցել իրենց ամուսնության ընթացքում։
Ընդ որում, դերասանին ամենաշատը նյարդայնացնում են այն մանր ակնարկները, որոնք Լոպեսն իրեն թույլ է տալիս սոցցանցերում։ Բենը հասկանում է, որ Ջենիֆերի խոսքերը հաստատ կմեկնաբանվեն ոչ իր օգտին։
Նախօրեին Բենին կրկին բռնացրել էին պապարացիները Լոս Անջելեսում։ Դերասանը զբոսանքի է գնացել Ջենիֆեր Գարներից որդու՝ Սեմի հետ։ Նա կարծես թե հանգիստ էր, բայց միևնույն ժամանակ ակնհայտորեն սպասում էր ինչ-որ տհաճ բանի։
«Խե՜ղճ Բեն, նա չի կարող լիովին հանգստանալ», «Թվում է, թե Բենը ինչ-որ հնարք է սպասում», «Նա կորած և շատ տխուր տեսք ունի», «Խե՜ղճ տղա, նրա ամբողջ կյանքը տեսադաշտում է», — բլոգերները համացանցում քննարկում են Աֆլեքի նոր լուսանկարները: