18 տարի առաջ կյանքից հեռացավ «Աստղերի գործարանի» չորրորդ թողարկման նախկին մասնակից Ռատմիր Շիշկովը։ 2007 թվականի մարտի 22-ին երաժիշտն ավտովթարի ենթարկվեց՝ իր 19-ամյակից ընդամենը մեկ ամիս առաջ։ Շիշկովի մահվան տարեթիվը զուգադիպությամբ համընկավ նրա միակ դստեր ծննդյան հետ։ Ստեֆանիան ծնվել է երաժշտի մահից մի քանի ժամ անց: Գրում է Fastnews.am-ը:
Արտիստը ոչ մի տեղ չի խոսել իր անձնական կյանքի մասին, ուստի Ստեֆանիայի ծնունդն անակնկալ է եղել նրա երկրպագուների համար: Աֆրիկյան արմատներով աղջկա՝ Սոֆիայի հետ Ռատմիրի սիրավեպի մասին գիտեին միայն ամենամոտ մարդիկ, այդ թվում՝ «Ֆաբրիկայի» «եղբայրները»՝ Տիմատին և Դոմինիկ Ջոկերը։ Մի քանի օր առաջ Շիշկովի դուստրը նշել է իր չափահասությունը՝ շրջապատված ընտանիքով։ Տոնական երեկոյից հիշարժան լուսանկարները սոցցանցերում հրապարակել է Ստեֆանիայի տատիկը՝ Լյալյա Շիշկովան։
Ի դեպ, միջոցառումը բաց չի թողել նաև Տիմատին։ Այս բոլոր տարիներին նա օգնել է Ռատմիրի ընտանիքին՝ ամեն ինչ անելով, որ աղջիկը ոչնչի կարիք չունենա։ Այժմ Ստեֆանիան դեռահասից վերածվել է ցնցող, բարեկազմ աղջկա: Շիշկովի երկրպագուները նշում են աղջկա ապշեցուցիչ տեսքը, ինչպես նաև նրա դեմքին ավելի ու ավելի շատ են գտնում մահացած հոր դիմագծերը։
