«Մեր իմպրովիզ դուետը». Անահիտ Կիրակոսյանն ու Վալերի Մելաձեն երգում են մեկ բեմում (տեսանյութ)

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է միջոցառում վարելու ժամանակ երգիչ Վալերի Մելաձեի հետ նույն բեմում երգում:

«Երեկվա հրաշալի և էմոցիոնալ միջոցառումից հատված, Մելաձեի հետ մեր իմպրովիզ դուետը»,- տեսանյութին կից գրել է Անահիտը:

Նշենք, որ Վալերի Մելաձեն օրեր առաջ է մենահամերգով հանդես եկել Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: