«Կայան հայրիկին հաճախ է տեսնում ու ես ուրախ եմ, որ նրանք լավ հարաբերություններ ունեն». Մանե Գրիգորյան

«Մեր պարագայում բարդ չէ միայնակ մայր լինելը, որովհետև Կայան հայրիկին հաճախ է տեսնում ու փորձում ենք ամեն բան լրացնել:  

Ինքս լինելով «պապայի» աղջիկ, միշտ Կայային ասում եմ ու շատ ուրախ եմ, որ նրանց մոտ լավ հարաբերություններ են:

Հոր սերը միևնույն է ոչ ոք չի կարող փոխարինել, ու հոր և դստեր կապը շատ կարևոր է, որ ամուր մնա, որովհետև հայրերը ամենակարևոր մեջքն են աղջիկների համար:

Ես չեմ հասկանում, որ ամուսնալուծությունից հետո երեխայի հետ չեն շփվում, անկախ սեռից՝ նման ծնողին չեմ հասկանում»,- «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում՝ խոսելով միայնակ մայր լինելու մասին, ասել է հաղորդավար, Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը: Գրում է Tart.am-ը: