Ապրիլի 12-ին երգչուհի Էմմին նշել է ծննդյան 41-ամյակը: Երգչուհու տարեդարձից Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել: Երգչուհի Արմինկան, պատմելով իրենց ընկերության մասին, գրել է.
«Այսօր տոնում էինք Էմկայիս օրը: Արդեն 33 տարի քայլում ենք այս կյանքի հետաքրքիր ճանապարհով, կիսելով լի՜քը տաք ու ջերմ, ուրախ ու դժվար օրեր… Սիրում եմ, ու կողքիդ եմ միշտ, գժուկս»,- գրել է Արմինկան:

Էմմին ևս հրապարակում է արել ինստագրամյան իր էջում: Նա կիսվել է 90-ականների մի տեսանյութով, որտեղ երգում է:
«Երևան, 1993 թվական: Ես եմ: Նույն մարդն եմ, նույն Էմման, Էմմկան, Էմուլը և Էմմին: Ոչինչ չի փոխվել, նույնիսկ բոյս: Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,- տեսանյութին կից գրել է Էմմին:




