Միշոյի ամերիկաբնակ երկրպագուները հնարավորություն ունեն լսելու նրա կատարումները մայիսի 22-ին՝ Լոս Անջելեսում։ Այս մասին հրապարակում է արել ռեփերի կինը՝ հաղորդավար Սոնա Հովհաննիսյանը։
Դեռ օրեր առաջ էր նա ամուսնու հետ լուսանկար տեղադրել ու ինտրիգային գրառում արել. «5.22.25՝ պահպանեք այս ամսաթիվը»։
Հրապարակման գաղտնագիրը պարզ դարձավ միայն համերգի մասին պաշտոնապես հայտարարելուց հետո։ Գրում է BRAVO.am-ը:
Միշոն Երևանում մենահամերգով հանդես է եկել 8 տարի առաջ՝ իր 33-ամյակի օրը՝ ներկայացնելով «Մառախուղը» ալբոմը: