Փոփ աստղ Քեթի Փերին հինգ այլ կանանց հետ տիեզերք է թռել «Amazon» առցանց հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող «Blue Origin» ընկերության «New Shepard» հրթիռով։
Թռիչքին մասնակցել են նաև Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, CBS-ի հաղորդավարուհի Գեյլ Քինգը, NASA-ի նախկին ինժեներ Այշա Բոուն, իրավապաշտպան Ամանդա Նգուենը և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը:
«Տիեզերքը վերջապես գլամուրային կլինի»,- ասել է Քեթի Փերին «Elle» ամսագրի հետ զրույցում։
Թռիչքը, որը մեկնարկել է Տեխասի տիեզերակայանից, տևել է մոտ 11 րոպե: Այս ընթացքում տիեզերանավը հասել է ավելի քան 100 կմ բարձրության՝ հատելով տիեզերքի հետ սահմանը և անձնակազմին նվիրելով անկշռելիության մի քանի ակնթարթ: Վայրէջքը կատարվել է պարաշյուտների օգնությամբ, իսկ կրող-հրթիռը ավտոմատ իջել է արձակման հարթակի մերձակայքում:
Քեթի Փերին իր մասնակցությունն անվանել է մանկական երազանքի իրականացում և ներկայացրել է իր ազդականչը՝ «Փետուր» («Feather»):