Վարդան Սարգսյանը հայր է դարձել

Հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը հետևորդների հետ երջանիկ լուրով է կիսվել: Նա սոցցանցերի իր էջերում գրել է, որ հայր է դարձել:

«Այսօր ես դարձա աշխարհի ամենից երջանիկ մարդը, ծնվեց տղաս՝ Նորայր Վարդանի Սարգսյանը:
Վստահ եմ՝ դուք ևս ուրախ եք ինձ համար, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- գրել է Վարդան Սարգսյանը:

Մեկնաբանություններում օգտատերերը փոքրիկին երջանիկ ու խաղաղ մանկություն են մաղթել: