«Ես հպարտ եմ քեզնով, ուրախ եմ, որ դու և մայրիկս իմ ծնողներն եք». Ագուտինի շնորհավորանքը՝ հայրիկի 90-ամյակի առթիվ

Ռուս փոփ երգիչ և երգահան, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը ֆեյսբուքյան իր էջում հայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա 90-ամյակը:

«Հայրիկ, ես հպարտ եմ քեզնով: Այսօր լրացավ 90 ամյակդ: Չեմ ասի, որ ժամանակը քեզ վրա իշխանություն չունի։ Բայց քեզ ինչ-որ կերպ հաջողվում է համաձայնության գալ նրա հետ։ Հուսով եմ, որ այս գործարքը դեռ երկար կաշխատի:

Ես սիրում եմ քեզ, դու յուրահատուկ ես ու անփոխարինելի։ Ես հիանում եմ քո սիրով՝ կյանքի, գործի հանդեպ, և ես փորձում եմ դա սովորել քեզնից:
Շնորհակալություն, հայրիկ։ Ես ուրախ եմ, որ դու և մայրիկս իմ ծնողներն եք: Մաղթում եմ քեզ հերոսական առողջություն և բոլորս սպասում ենք նոր երգերի»,- գրել է Ագուտինը: