«Շնորհավոր ծնունդդ, սիրելիս». Գալկինը շնորհավորել է Ալլա Պուգաչովայի տարեդարձը

Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան այսօր տոնում է ծննդյան 76-ամյակը։ Երգչուհու ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, Ինստագրամի իր էջում ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով կնոջ տարեդարձը:

«Շնորհավոր ծնունդդ, սիրելիս»,- լուսանկարներին կից գրել է Գալկինը: 

Հիշեցնենք, որ 76-ամյա երգչուհին 2011 թվականից ամուսնացած է 48-ամյա դերասան, հաղորդավար Մաքսիմ Գալկինի հետ։ Նրանց զույգ երեխաները ծնվել են 2013 թվականին։