Ամերիկյան HBO կաբելային հեռուստացանցը հայտնել է՝ ովքեր են նկարահանվելու մանկահասակ հրաշագործ Հարրի Փոթերի մասին սերիալի առանցքային կերպարների դերերում, գրում է hollywoodreporter.com-ը:
ԶԼՄ-ներում ամիսներ տևած շահարկումներից հետո HBO-ն խախտել է լռությունն և հայտնել, որ Հոգվարթսի տնօրեն պրոֆեսոր Ալբուս Դամբլդորին մարմնավորելու է Ջոն Լիթգոուն, պրոֆեսոր Մինևրա ՄըքԳոնագալին՝ Ջանեթ ՄըքԹիրը, պրոֆեսոր Սևերուս Սնեյփին՝ սևամորթ դերասան Պաապա Էսեյդուն, Ռուբիուս Հագրիդին՝ Նիք Ֆրոսթը: Իսկ դերասաններ Լյուք Թալոնն ու Փոլ Ուայթհաուսը կմարմնավորեն համապատասխանաբար պրոֆեսոր Քուիրինուս Քուիրելին և Արգուս Ֆիլչին:
Աղբյուրը նկատում է, որ Էսեյդուի ընտրությունը մեծ աղմուկ է բարձրացրել ֆիլմաշարի որոշ երկրպագուների շրջանում, քանի որ Սևերուս Սնեյփն ավանդաբար դիտվում էր որպես սպիտակամորթ կերպար, որին Warner Bros.-ի բոլոր ֆիլմերում մարմնավորում էր հանգուցյալ դերասան Ալան Ռիքմանը:
Ինչ վերաբերում է Հարրիի, Ռոնի, Հերմիոնայի և Դրակոյի առանցքային կերպարներին, ապա անձնակազմը դեռ դերակատարների ընտրություն չի կատարել:
Անցյալ տարի HBO-ն հայտնել էր, որ նկարահանումները կսկսվեն 2025 թվականի կեսերին: Նշվել է նաև, որ 32,000 երեխա արդեն մասնակցել է Հարրիի, Ռոնի, Հերմիոնայի և Դրակոյի կերպարները համար դերընտրման: Թիմն օրական լսում է 500-1000 երեխայի:

Ջոն Լիթգոուն, Ջանեթ ՄըքԹիրը, Պաապա Էսեյդուն, Նիք Ֆրոսթը, Լյուք Թալոնը Փոլ Ուայթհաուսը