Ամերիկյան «Time» ամսագիրը հրապարակել է աշխարհի 32 երկրների 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այս անգամ նրանք ներկայացված են ըստ կատեգորիաների՝ ելնելով նրանց գործունեության ոլորտներից։
Ցուցակում ընդգրկվել են Դոնալդ Թրամփի վարչակազմի վեց անդամներ, այդ թվում ինքը՝ ԱՄՆ նախագահը: Ցանկում են, մասնավորապես, Իլոն Մասկը, Ջեյ Դի Վենսը, Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը, Հովարդ Լյութնիքը և Ռասել Վոութը։
Այս տարի ցուցակում 16 գործարար և կորպորացիաների ղեկավար է ընդգրկվել, սա առավելագույն թիվն է վարկանիշային ցանկի գոյության ընթացքում։ Նրանց թվում են Facebook*-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Walmart-ի ղեկավար Դագ Մաքմիլոնը, մոդելավորող Միուչա Պրադան, Netflix-ի կոմերցիոն տնօրեն Թեդ Սարանդոսը և այլն:
Ցուցակում ընդգրկված է նաև հինգ մարզիկ․ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, մարմնամարզուհի Սիմոն Բայլսը, բասկետբոլիստուհիներ Նաֆիսա Կոլյերը և Բրիաննա Ստյուարտը, լողորդ Լեոն Մարշանը: Փոփ աստղերի և դերասանների շարքում ամենաազդեցիկն են ճանաչվել Snoop Dogg-ը, Դեմի Մուրը, Սքարլեթ Յոհանսոնը, Էդ Շիրանը, Նիկոլ Շերզինգերը, Բլեյք Լայվլին, Hozier-ը և այլք:
Նշենք, որ ցանկը սահմանում է գիտնականների հանձնաժողովը, այն հրապարակվում է 1999 թվականից, երբ հրապարակվեց 20-րդ դարի ամենանշանավոր մարդկանց ցուցակը: Ամենամյա ցանկը հրապարակվում է 2004 թվականից։
Ցուցակում ընտրվող անձինք բաժանվում են 5 կատեգորիայի. առաջնորդներ և հեղափոխականներ, շինարարներ և տիտաններ, հայտնի մարդիկ արվեստի և զվարճանքի աշխարհում, գիտնականներ և մտածողներ, հերոսներ և կուռքեր: