Դուեյն «The Rock» Ջոնսոնը երկրպագուներին զարմացրել է անսպասելի խոստովանությամբ. երկրպագուների հետ զրույցի ժամանակ նրան հարցրել են՝ արդյոք միշտ երազել է դերասան դառնալ։
Ջոնսոնի խոսքով՝ դեռահաս տարիքում դպրոցական խորհրդատուի հետ զրույցի ժամանակ նա հայտարարել է, որ քոլեջից հետո մտադիր է իրեն նվիրել բժշկությանը, մասնավորապես՝ գինեկոլոգիային։ Սակայն ավելի ուշ աստղը խոստովանել է, որ այդ մասին լրջորեն չի մտածել։ «Միշտ երազել եմ դերասան դառնալ, ինչ վերաբերում է գինեկոլոգիային. որոշ նպատակների ավելի լավ է չհասնել»,- ժպտալով հիշել է «Ժայռը»:
Զվարճալի խոստովանությունն անմիջապես սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Երկրպագուներն ասել են, որ իրենք կասկած չունեն The Rock-ի բազմակողմանի տաղանդների վրա. «Նա հաստատ ճանապարհ կգտնի կանանց հասնելու համար»: Սակայն, դատելով դերասանի արձագանքից, նա ամենևին չի ափսոսում, որ ընտրել է կինոյի, ոչ թե բժշկության ճանապարհը։ Այսօր Դուեյն Ջոնսոնը Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկն է՝ երկրպագուների բազմամիլիոնանոց բանակով ամբողջ աշխարհում: