Մի կո՛ղմ գցեք Ձեր «շվшբրին». երգչուհի Սլավան Եվգենի Պետրոսյանին «առաջարկել» է ամուսնանալ իր հետ

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ երգչուհի Սլավան իր անձնական բլոգում տեսանյութ է հրապարակել Դուբայի լողափից, որում դիմում է հումորիստ Եվգենի Պետրոսյանին, գրում է gazeta.ru-ն:

Տեսագրության մեջ երևում է, որ երգչուհին հանգստանում է  քրոջ՝ Ելենայի հետ։ Սլավան նշել է, որ երկուսն էլ սիրում են հումորիստին։

«Մի կողմ գցեք Ձեր շվաբրին և ամուսնացեք մեզ հետ: Եվգենի՛, մենք պատրաստ ենք»,- ասել է  երգչուհին։

2002 թվականից Սլավան հարաբերությունների մեջ էր գործարար Անատոլի Դանիլիցկու հետ, որն իրենից մեծ է 28 տարով։ Գարնանը հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։

Պետրոսյանն ամուսնացած է ոճաբան և իր նախկին օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ Զույգը պաշտոնականացրել է հարաբերությունները 2019 թվականի դեկտեմբերին։ Հումորիստի օգնականը դարձել է նրա հինգերորդ կինը։ Զույգը երկու երեխա ունի՝ որդի՝ Վահան և դուստր՝ Մաթիլդա։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: