Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել

Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ նոր երգ է հանձնել հանդիսատեսի դատին։ Երգը կոչվում է «Սերս Տարար»։

«Ձեզ եմ ներկայացնում իմ և քույրիկիս՝ Սրբուհի Ամյանի առաջին համատեղ աշխատանքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռազմիկ Ամյանը։

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է։