«Մայր լինելն ամենագեղեցիկ ու ամենադժվար ճանապարհներից մեկն է». Հասմիկ Խոջյանը դստեր հետ ֆոտոշարք է հրապարակել

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը դստեր հետ նոր ֆոտոշարք է իրականացրել: Նա լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում և մայրության գեղեցիկ ու բարդ կողմերի մասին գրառում արել.

«Մայր լինելն ամենագեղեցիկ ու միաժամանակ ամենադժվար ճանապարհներից մեկն է:

Մամաները կփաստեն, որ ամեն օրը լի է խառը զգացողություններով՝ սեր, հոգնածություն, ուրախություն, խաղեր, կապրիզներ, երջանկություն, երբեմն նույնիսկ՝ միայնություն և այլն:

Երբեմն (կամ էլ հաճախ) ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյո՞ք ամեն ինչ ճիշտ եմ անում Նարեի համար, թե չէ, իսկ հետո նայում եմ իմ փոքրիկ բարի հրաշքին ու ստանում եմ պատասխանը:

Կյանքն իդեալական չէ, բայց այս փոքր ձեռքերի մեջ կա մի ամբողջ իդեալական աշխարհ:

Եթե դու մամա  ես ու հիմա կարդում ես սա՝ իմացիր, դու մենակ չես, եթե նույնիսկ հիմա շատ ես հոգնել ու ոչինչ անել չես ուզում: Բոլոր մայրերն էլ ունենում են դժվար օրեր, բայց մենք ուժեղ ենք, որովհետև մեր ճուտիկներին սիրում ենք անսահման, իսկ դրանից առավել հաճելի դեռևս ոչինչ չեմ զգացել»,- գրել է Հասմիկ Խոջյանը: