Հնարավոր է` շուտով վերադառնա աշխատանքի. թատրոնը` Միխայիլ Բոյարսկու վիճակի մասին

Հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին, որը վնասվածք է ստացել բեմում սայթաքելու հետևանքով, իրեն լավ է զգում և շուտով կարող է վերադառնալ աշխատանքի: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։

Ապրիլի 18-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Բոյարսկին վնասվածքեր է ստացել Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ընկնելուց հետո

Գործակալության զրուցակցի խոսքով` արտիստը լուրջ վնասվածք չի ստացել, կողոսկրերի կոտրվածքի կասկածը չի հաստատվել:

«Բոյարսկին առայժմ հիվանդանոցում է։ Ինքնազգացողությունը նորմալ է, պարզապես հանգստի կարիք ունի։ Հուսով ենք, որ շուտով կապաքինվի և կվերադառնա աշխատանքի»,- ասել է նա։

Աղբյուրը արտիստի դուրսգրման կոնկրետ ժամկետ չի նշել, բայց հավելել է, որ նրա մասնակցությամբ մոտակա ներկայացումը տեղի կունենա Լենսովետի անվան թատրոնում ապրիլի 27-ին, հաջորդը ՝ ապրիլի 29-ին:

Հիշեցնենք` այս տարվա հունվարին Միխայիլ Բոյարսկին շտապ հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով։