Ջորջ Քլունին ուշագրավ բացահայտում է արել ամուսնական կյանքի վերաբերյալ

Հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին ուշագրավ բացահայտում է արել ամուսնական կյանքի վերաբերյալ: Նա պնդել է, որ միջազգային իրավապաշտպան Ամալ Քլունիի հետ ավելի քան 10 տարվա ամուսնության ընթացքում երբևէ որևէ հարցի շուրջ չեն վիճել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 63-ամյա դերասանն այս մասին պատմել է CBS Mornings հաղորդման եթերում:

Քլունին ընդգծել է, որ վերջին անգամ նույն հաղորդմանը հյուրընկալվելու ժամանակ, ինքը կրկին նույն բանն էր ասել։

«Հիշում եմ, որ մենք նախկինում այստեղ էինք ձեզ հետ և հիշում եմ՝ ասացի, որ երբեք չենք վիճել։ Ամեն ինչ նույնն է: Մենք փորձում ենք կռվի թեմա գտնել: Ես արտասովոր բախտավոր եմ, որ հանդիպել եմ անհավատալի կնոջս: Ինձ թվում է՝ ջեքփոթ եմ շահել: Չկա մի օր, որ ինձ չհամարեմ աշխարհի ամենահաջողակ մարդը: Այնպես որ, դա հիանալի է», – ասել է կինոաստղը:

Զույգն ունի 2 երեխա: