«Ինձ նեղացրել էր այն փաստը, որ ինքն ինձ ընտրել էր հենց այս արտաքինով: Ես մի քիչ կարճահասակ եմ և ունեմ քաշի ավել խնդիր: Շատերին դա դուր է գալիս, շատերին՝ ոչ:
Ես այդ ժամանակահատվածում ընկճված էի, որովհետև սկսել էի մի փոքր այլ կերպ մտածել իմ արտաքինի հետ կապված: Բայց իմ բոլոր արժանիքները, որոնք այդ ժամանակ ցույց եմ տվել, օրինակ՝ ինչպես եմ վերաբերվում իրեն և առհասարակ սիրուն, կարծես ինձ ասեին՝ հաջողություն, ինձ դուր չեն գալիս այս տեսքով աղջիկները: Ինձ դա էր շատ վիրավորել»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով նախկին ընկերոջ՝ Ռաֆֆ Հարությունյանի հետ բաժանման և ինքնագնահատականը կորցնելու մասին, ասել է դերասանուհի Իրինա Այվազյանը: Հայտնում է Tert.am-ը:
«Վերջին շրջանում իմ առօրյան շատ միապաղաղ է դարձել, երևի նրանից է, որ անընդհատ նույն տեղում եմ: Հիմա շատ հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց առաջ, որովհետև ինչ-որ մի բան միշտ դուրս չի գալիս: Իրականում շատ ահավոր է և հուզվում եմ այս մասին խոսելիս:
Փորձել եմ զրուցել հոգեբանի հետ, բայց նա ասաց, որ ես պատրաստ չեմ հոգեբանի հետ աշխատելուն:
Tert.am Life-ի հետ զրույցում երգիչ, դերասան Ռաֆֆ Հարությունյանը նշել էր, որ երբ ինքն ու Իրինան ճանաչել են միմյանց, հասկացել են, որ երկուսն էլ լավն են, բայց ոչ իրար համար: