Քրիստինայի ու Գևորգի ամուսնության մեկ տարին ու շքեղ անակնկալը

Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը և երգիչ Գևորգ Մկրտչյանը նշել են ամուսնության առաջին տարեդարձը: Զույգը համատեղ ֆոտոշարք է հրապարակել և կից սեր խոստովանել:

«Այսօր մեր սիրո տոնն է։ Մեկ տարի առաջ այս օրը մեր «ես»-երը միավորվեցին ու դարձան «մենք»։ Անցել է մեկ տարի՝ լի ամեն տեսակ զգացմունքներով՝ հիացմունք, գրկախառնություններ, լռություն, երբ խոսքերն ավելորդ էին, ծիծաղ և ոչ մի վախ չկա աշխարհում։ Մենք եղել ենք իրար կողքի ամեն պահի։
Սերը մեզ համար բառ չէ՝ դա մեր աչքերում է, մեր ձեռքերի ջերմության մեջ, մեր հիշողություններում ու ապագայի բոլոր երազանքներում։
Այսօր մենք կրկին ասում ենք միմյանց. «Շնորհակալ եմ քեզ, որ կաս ու իմ կողքին ես։ Քեզանով է միայն իմ կյանքն ամբողջական»: Շնորհակալ եմ ճակատագրին, որ քեզ բերել է իմ կյանք: Սիրում եմ քեզ…»,- գրել է Քրիստինան:

Ավելի ուշ դերասանուհին նաև տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով Գևորգի շքեզ անակնկալը՝ գեղեցիկ մատանի: