Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը մայրիկի հետ համատեղ ֆոտոշարք է հրապարակել՝ վերջինիս շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ:
«Ամեն օր շնորհակալ եմ քեզնից՝ քո սիրո, քո համբերության, քո լուռ պայքարների ու երբեք չհնչեցրած հերոսության համար։ Այսօր քո օրն է, բայց ամեն օր դու ես իմ օրվա լույսը։ Քեզ այսօր նայում եմ ուրիշ մի սիրով, ուրիշ մի հայացքով։ Այսօր քեզ ուղղված յուրաքանչյուր միտք լցված է սիրով, բայց ամենագեղեցիկ բանը դեռ առջևում է։
Երբեմն ամենակարևոր պահերը ոչ թե բարձրաձայնվում են, այլ զգացվում… Ծնունդդ շնորհավոր, Մամ»,- գրել է դերասանուհին:
Մարինկան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել՝ ինչպես է մոր համար անակնկալ ծննդյան խնջույք կազմակերպել՝ հրավիրելով մտերիմներին:





