«Վերջին զանգ» հեռուստասերիալի դերասանուհի Ռոզա Դավթյանը երեկ ամուսնացել է: Հարսանեկան արարողությունից դերասանուհին տեսանյութեր է հրապարակել Ինստագրամի իր էջում:
Ավելի վաղ դերասանուհին նաև նախաամուսնական խնջույք էր կազմակերպել, որին ներկա են եղել ընկերներն ու գործընկերները, այդ թվում՝ Եվա Բաղդասարյանը, Անի Մեհրաբյանը, Աիդա Կարապետյանը և ուրիշներ։
Ռոզան նշանադրվել է նախորդ տարվա հոկտեմբերի 11-ին։ Թե ով է Ռոզայի ամուսինը, դերասանուհին դեռ չի բացահայտում: