Անի Մեհրաբյանն առաջիկայում այլևս չի նկարահանվի «Վերջին զանգը» սերիալում։ Դերասանուհին ուսումը պետք է շարունակի հունական Սալոնիկ քաղաքի Յորքի համալսարանում։ Այս մասին Անին պատմել է «Չէին սպասում» հաղորդման ընթացքում։ Հայտնում է Fastnews.am-ը:
«Մագիստրատուրան պետք է սովորեմ Յորքի համալսարանում։ Ուսումնասիրելու եմ «նեյրոմարքեթինգ»։ 1 տարի ապրելու եմ այնտեղ։ Մի փոքր սթրեսային է, քանի որ անսահման շատ եմ սիրում Երևանը։ Նույնիսկ, երբ ծնողներիս եմ այցելում, 10 օրից ավելի չեմ կարողանում մնալ։ Բարեկամներիցս շատերն ապրում են Հունաստանում։ Հենց նրանց էլ հյուրընկալվելու եմ։ Հայրիկիս տատիկը հույն է եղել։ Ստացվում է՝ իմ և հայրիկիս երակներում նաև հույնի արյուն է հոսում»,- անկեղծացել է Անին։