«Հարրի Փոթերի» աստղ Ռուպերտ Գրինտն այժմ երկու երեխաների հայր է։ Աստղը հայտնել է իր դստեր ծննդյան մասին։
Գրինտը սոցցանցի իր էջում հրապարակել է գունագեղ վերմակով նորածին աղջկա լուսանկարը։ Փոքրիկի կոմբինեզոնի կրծքին ասեղնագործված էր «Գոլդի» անունը։
«Գաղտնի երեխան՝ մի փոքր գաղտնազերծված»։ Ներկայացնում ենք Գոլդի Գ. Գրինտին։ «Փոքրիկը 10/10 է (առայժմ)»,- կատակով մակագրել է լուսանկարը երջանիկ հայրը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բժշկին, ով օգնել է աղջկան լույս աշխարհ գալ։
2020 թվականին Ռուպերտ Գրինտը և նրա սիրելի Ջորջիա Գրումը առաջին անգամ ծնողներ դարձան։ Նրանք իրենց դստերը անվանել են Ուենսդեյ։ Ի դեպ, Ջորջիան նույնպես դերասանուհի է։ Նրանք Գրինտի հետ միասին են 2011 թվականից։
