Քանյե Ուեսթը ցանկանում է դատի տալ Քիմ Քարդաշյանին երեխաների խնամակալության հարցում

Քանյե Ուեսթը նոր համարձակ հայտարարություն է արել. սկանդալային ռեփերը վստահեցրել է, որ որոշել է երեխաներին խլել նախկին կնոջից։ Այս մասին նա հայտարարել է սոցցանցի ուղիղ եթերում։

Երաժիշտը կապ է հաստատել երկրպագուների հետ և առանց խուսափելու վիրավորանքներից պատմել իր ծրագրերի մասին. «Հեյ, ես երեխաներին կվերցնեմ։ Ես խոսում եմ փաստաբանների հետ, ամեն ինչ հասնում է այն կետին, որ ես այլևս չեմ խելագարվի, երբ ստիպված էի լինում չտեսնել իմ երեխաներին»։

Ռեփերի հուզական հայտարարությունը ոչ մեկին չի զարմացրել, քանի որ վերջերս նա հաճախ էր իրեն թույլ տալիս բացասական հայտարարություններ անել նախկին կնոջ մասին։ Յեն նույնիսկ պնդում էր, որ իրականում չի ուզում երեխաներ ունենալ Քիմից, իսկ դրանից առաջ՝ որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքը շահագործում է իրենց ժառանգներին։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ունեն չորս երեխա՝ դուստրեր Նորթ Ուեսթը և Չիկագոն, և որդիներ՝ Փսալմը և Սեյնթը։