Ջենիֆեր Լոպեսի վարսահարդար Բարի Լի Մոն շնորհակալություն է հայտնել սուպերաստղին վթարից հետո իրեն փրկելու համար։ Նա այս մասին իր բաժանորդներին պատմել է Ինստագրամ սոցիալական ցանցում։
«Իմ փոքրիկ Ջիփը հրդեհվեց, երբ ես մեքենա էի վարում Ամարիլոյի մոտակայքում, Տեխաս։ <…> Դա այնքան մեծ հրդեհ էր, որ ոչնչացրեց իմ Ջիփը, իմ ամենաթանկ անձնական իրերը և իմ մասնագիտական սարքավորումների մեծ մասը»,- նշել է Բարրին։ Ինչպես պարզվել է, հենց երգչուհին է, որ օգնել է նրան անվտանգ տուն վերադառնալ աղետից հետո։
Հայտնի ոճաբանը աշխատել է բազմաթիվ համաշխարհային ճանաչում ունեցող շոուների վրա, ինչպիսիք են՝ «Pem and Tommy»-ն, «Pose»-ը, «Atlas»-ը և այլ նախագծեր։ Հենց վերջին ֆիլմում նա օգնել է Ջենիֆերին կերպարանափոխվել անվախ Ատլաս Շեփարդի դերի համար։
