Met Gala 2025-ը ներկայացրել է իր աստղային հյուրերին

Հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը, տեղի կունենա Met Gala 2025-ը։ Կազմակերպիչները կիսվել են առաջիկա նորաձևության միջոցառման մասնակիցների ցուցակով։ Այս մասին հաղորդում է L’Officiel-ը։

Կարմիր գորգին հայտնվելու հաստատված աստղերի թվում են Արիանա Գրանդեն, Քարդի Բին, Զենդեյան, Ջիջի Հադիդը, Էլ Ֆանինգը, իսկ նրանց կմիանան նաև Բեդ Բաննին, Դոջա Քեթը, Լիլ Նաս Իքսը և Թայլան։

Միջոցառմանը կմասնակցեն նաև երիտասարդ արտիստներ, ովքեր դարձել են կինոյի և երաժշտության ոլորտի անցած սոզոնի գլխավոր նախագծերի հերոսուհիները՝ Սիդնի Սուինի, Ջեննա Օրտեգա և Անոկ Յայ։ Երեկոն նաև լիարժեք չի լինի առանց Քարդաշյան-Ջեներ հայտնի կլանի ներկայացուցիչների, այդ թվում՝ Քայլիի, ով, ըստ լուրերի, Թիմոթի Շալամենի զուգընկերն է։ Նախկինում սիրահարները միասին չէին հայտնվել կարմիր գորգին։