Ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Հայտնում է Fastnews.am-ը:
«Խազերին» անդրադարձել է Մհեր Բաղդասարյանը։ Հաղորդավարը դժգոհել է որոշ անվանակարգերի թեկնածուների և հաղթողների ընտրությունից։
««Խազերը» խազեր թողեց հայկական շոու-բիզնեսի առանց այդ էլ վերջին անգամ զարկող սրտում։ Ամեն ինչ թույն էր՝ շքեղ բեմ, մասշտաբային միջոցառում, ու լիքը աստղեր, որ, ցավոք, իրենց տեղում չէին։ 3-4 տարի առաջ հայտնություն դարձած արտիստը «Տարվա հայտնության» մրցանակը «խլեց» էս տարվա հայտնության ձեռքից՝ Leah-ից։ «Լավագույն ռեփ արտիստ» անվանակարգում առաջադրված ռեփեր պարզապես չկար։ Yelllowheart-ը ռեփի հետ էնքան կապ ունի, որքան ես թեթև աթլետիկայի հետ, թեև թույն հեղինակ կատարող է։ Փառք Աստծո գոնե D’litte-ը հաղթեց։ «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում ուղղակի չէր կարող չհաղթել Բրյունետի «Superstar Illness»-ը, բայց հանգամանքների բերումով էդպես ստացվեց։ Ու սենց շարունակ․․․Մի տեսակ կարոտում եմ 2000-ականների «Ազգային երաժշտականը»։ Էսքան տարիներ անց «Ազգային երաժշտական մրցա/խայտառակություն»․․․
Երիտասարդ արտիստներին ոգևորել է պետք, ոչ թե վերջնականապես կոտրել։ «Լավագույն խումբ» անվանակարգում, եթե LadaNiva, Reincarnation ու Hayat Project չկար, բա էլ ի՞նչ կար։ Ի՜ինչ ճիշտ էր վարվել Իվետան․․․
«Տարվա լավագույն երգի» երգերի համար քվերակող «ակադեմիայի» անդամները գոնե մի անգամ լսե՞լ էին երգերը, թե՞ քվեարկելիս ուղղակի ծանոթ անուն էին տեսել։ Եթե պատրաստ չեք գլոբալ ու արմատական փոփոխությունների, ձեր վրա շատ բան մի՛ վերցրեք։ Ձևից կարևոր բովանդակությունն է։
Բա Սիրուշոն, Ռոզա Լինը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանն ու Տաթև Ասատրյանն ո՞ւր էին։ Թե ձեր ռադիոն իրենց երգերը չի բռնում։
Ինչո՞ւ «Լավագույն երգիչ» անվանակարգում (ամենայն հարգանքով) Արամեն կա, բայց Արկադի Դումիկյանը, Արմենչիկն ու Սարո Թովմասյանը չկան։ «Քավորի» մասին երգ չունե՞ն։
Ձեր կյանքում բան չի փոխվել։ Անարդարության աստիճանի սուբյեկտիվ եք, տգիտության հասնող՝ կողմնակալ։ Ձերոնց մեր մրցանակները բաժանելու եք սովոր, իսկ իրական, նոր ասելիքով տաղանդներն իրենց հերթին կսպասեն, որը մի օր ձեր քմահաճույքով կգա։ Երբ դուք ոլորտում ձեր անտաղանդ ու գերագնահատված ներկայությունը վերջապես կզիջեք իրական արտիստներին», – գրել է Մհերն ինստագրամում։