Անջելինա Ջոլին մանկության տարիներին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։ Դերասանուհին մի քանի անգամ նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին։ Սակայն նա չէր ուզում ինքնասպան լինել, քանի որ դա կարող էր լուրջ հոգեբանական տրավմա պատճառել իր սիրելիներին։ Հայտնում է Fastnews.am-ը:
Այսպիսով, դերասանուհին փորձել է վարձել մարդասպանի՝ իրեն սպանելու համար։ Այդ դեպքում, ըստ աստղի, հարազատները չէին մեղադրի Ջոլիին այս ճակատագրական քայլը կատարելու համար։
Անջելինան գտել է մեկին, ով կարող էր կատարել իր պատվերը, բայց նա հետաձգել է գործարքը։
«Նա բավականին պարկեշտ մարդ էր և հարցրեց, թե կարո՞ղ եմ մտածել այդ մասին և երկու ամսից կրկին զանգահարել իրեն»,- նշել է նա 2001 թվականին։
Բարեբախտաբար, այս ընթացքում Ջոլին կարողացել է հաղթահարել իր ներքին ճգնաժամը, իրեն ավելի լավ է զգացել և չեղարկել է պատվերը։