Ֆրանսիայի «Ձայնը» նախագծում հաղթել են Լևոն Ղոզյանն ու Il Cello խումբը (տեսանյութ)

Ֆրանսիայի «Ձայնը» (The Voice TF) հեռուստանախագծում հաղթել են մարսելցի Լևոն Ղոզյանն ու նրա Il Cello խումբը, հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը՝ համապատասխան գրառում անելով X-ում:

Նշվում է, որ ելույթներից մեկում նրանք  կատարել են Évidemment երգը՝ դուդուկի  նվագակցությամբ, ինչը տպավորել է ժյուրիին և հանդիսատեսին: