2025 թվականի Met Gala-ն Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում հավաքել էր առաջին կարգի աստղերի։ Այս տարի Նյու Յորքի կարմիր գորգով անցածների թվում էին Մադոննան, թոփ մոդել և Լեոնարդո ԴիԿապրիոյի ընկերուհին՝ Վիտտորիա Չերետին, Սիդնի Սուինին, ով վերջերս բաժանվել էր իր ընկերոջից, Հոլի Բերիին, Քարդի Բին, մոդել և Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլի Բիբերը, Դուա Լիպան, BlackPink խմբի անդամներ Ջեննին և Լիսան, Պրիյանկա Չոպրան, Էն Հեթուեյը, սուպերմոդել Հայդի Քլումը, Լանա Դել Ռեյը և հենց շոուի կազմակերպիչ Աննա Վինտուրը։



















