Այսօր դաջվածքներ ունեցող մարդ կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Դաջվածքների միջոցով նրանք կատարելագործում են իրենց՝ ընգծելով սեփական անհատականությունն ու յուրահատկությունը: Սակայն դաջվածքի տեսակները զարգանում են, իսկ այս արվեստի սիրահարներն էլ ավելի են շահագրգռվում:
Այսօր շատ մարդիկ դաջում են անգամ իրենց աչքերը: Իհարկե, այս տեսակի դաջվածքները վտանգավոր են, քանզի աչքի մեջ թանաքի ներակրումը կարող է առաջացնել ինֆեկցիա, տեսողության վատթարացում, ընդհուպ կուրություն:
Տարածված է նաև իմպլանտներով դաջվածքը, որի ժամանակ սիլիկոն է տեղադրվում մաշկի տակ: Սրա վտանգը կայանում էնրանում, որ օրգանիզմը կարող է չընդունել օտարածին մարմինը, ինչի պատճառով էլ սկսվում են բորբոքումներ:
Ձեզ ենք ներկայացնում ինստագրամում հայտնի երիտասարդների, որոնք այնքան են կերպարանափոխվել, որ անճանաչելի են դարձել անգամ ծնողների կողմից:
Այս բոլոր երիտասարդների տատու վարպետը Քարան Սիդհուն է, ով Հնդկաստանից տեղափոխվելով Գերմանիա՝ սկսել է սովորել դաջվածքների արվեստն ու կերպարանափոխվել՝ դառնալով Բեռլինի լավագույն ու ամենապահանջված մասնագետներից մեկը:
«Երբ վերադարձա Հնդկաստան, մայրս ինձ չճանաչեց»,- խոստովանում է Քարանը: