Դերասան Հովհաննես Բաբախանյանի և դերասանուհի Մարի Մսրյանի որդին՝ Գոռ Բաբախանյանն ԱՄՆ-ում ամուսնացել է: Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքյան էջի միջոցով:
«Իմ սիրելի տղան և իմ սիրելի հարսը այսօր պսակադրվել են Հայ առաքելական եկեղեցում որպես պաշտոնական ամուսնական զույգ, հարսանիքի մնացած մասը տեղի կունենա Պուերտո Վալարտայում»,- գրել է Հովհաննես Բաբախանյանը։
Հիշեցնենք, Հովհաննես Բաբախանյանն ընտանիքով բնակվում և ստեղծագործական գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում:




